Պորտուգալիայում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել. Կա 5 զոհ
МЕЖДУНАРОДНОЕՊորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի մերձակայքում գտնվող բնակելի շրջանում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ։ Ինքնաթիռի անկման հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր չորս անձինք եւ եւս մեկը՝ երկրի վրա, հաղորդում է Сorreio da manhã-ն։
Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը պայթել է օդում մոտակա օդանավայանից թռիչքից հետո եւ ընկել տարրական դպրոցից 150 մետր հեռավորությամբ, բեկորներն ընկել են սուպերմարկետի եւ մոտակայքւոմ կայանած ավտոմեքենաների վրա։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ զոհվել են օդաչուն, երեք ուղեւորներն ու բեռնատարի վարորդը, որը բեռնաթափելիս է եղել խանութի ապրանքները։
Դեպքի վայրում այժմ մոտ 50 փրկարարներ են գտնվում, կործանման վայրում հրդեհ է սկսվել։ Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան տեղյակ է վթարի մասին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



