Պորտուգալիայում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել. Կա 5 զոհ
INTERNATIONAL NEWSՊորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի մերձակայքում գտնվող բնակելի շրջանում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ։ Ինքնաթիռի անկման հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր չորս անձինք եւ եւս մեկը՝ երկրի վրա, հաղորդում է Сorreio da manhã-ն։
Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը պայթել է օդում մոտակա օդանավայանից թռիչքից հետո եւ ընկել տարրական դպրոցից 150 մետր հեռավորությամբ, բեկորներն ընկել են սուպերմարկետի եւ մոտակայքւոմ կայանած ավտոմեքենաների վրա։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ զոհվել են օդաչուն, երեք ուղեւորներն ու բեռնատարի վարորդը, որը բեռնաթափելիս է եղել խանութի ապրանքները։
Դեպքի վայրում այժմ մոտ 50 փրկարարներ են գտնվում, կործանման վայրում հրդեհ է սկսվել։ Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան տեղյակ է վթարի մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



