Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ձմեռային շրջանի ուսուցման ստուգարք են հանձնում
ОБЩЕСТВОՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ընդհանուր ղեկավարությամբ սկսվել Է ձմեռային շրջանի ուսուցման ստուգարքների հանձնումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունից, ընդամենը պատրաստության մակարդակի գնահատման ընթացքում ներգրավված են 2 հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր զենք ու ռազմական տեխնիկա:
Զորամիավորման զինծառայողների կողմից ստուգարքների հանձնումը կտեւի երեք շաբաթ եւ կանցկացվի երեք փուլով: Առաջին փուլում գնահատվելու Է ռազմակայանի ամբողջ անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը, մարտական հերթապահության, օպերատիվ պատրաստության, զենքի ու ռազմական տեխնիկայի վիճակը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, իրավակարգի եւ զինվորական կարգապահության պահպանումը:
Երկրորդ փուլում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների մշտական տեղաբաշխման վայրերում զինծառայողներն ստուգարքներ են հանձնելու ղեկավար փաստաթղթերի, կանոնադրությունների, անվտանգության պահանջների իմացության գծով եւ լուծելու են սիտուացիոն ու մարտավարական խնդիրներ:
Երրորդ փուլի ընթացքում գնահատվելու են ստորաբաժանումների պրակտիկ գործողությունները ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 2,2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում ցերեկային ու գիշերային ժամերին:
Պարապմունքների ընթացքում զորամիավորման զինծառայողները կատարելու են թրթուրավոր եւ զրահատանկային տեխնիկայի վարման վարժանքներ, հրաձգություն: Նաեւ ռազմական օկրուգի հանձնաժողովը անձնակազմից նորմատիվներ Է ընդունելու հատուկ, տեխնիկական, մարտավարական, շարային եւ ֆիզիկական պատրաստությունից, ռազմական տեղագրությունից եւ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանությունից:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



