Մարին Լը Պենը Եվրամիությունը մեծ պարտություն Է համարում
МЕЖДУНАРОДНОЕ«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը մեծ պարտություն Է համարել ներկայիս Եվրամիությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 14-ին լեհական Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ամբողջ Եվրամիությունը պարտություն Է,- ասել Է նա:- Հատկապես եվրոյի գոտին»: «Խոստացված բարեկեցության փոխարեն տնտեսական միությունը գրեթե ամենուրեք հանգեցրել Է գործազրկության եւ վատ վարձատրվող աշխատանքի՝ միաժամանակ աշխատողներին տրամադրելով միմյանց դեմ»,- հավելել Է քաղաքական գործիչը:
«Սկզբում սահմաները բաց Էին ապրանքների համար, որոնք ստեղծում Էին վատ վարձատրվող աշատողները՝ զրկված սոցիալական երաշխիքներից: Այնուհետեւ թույլատրվեց զանգվածային ներգաղթ՝ մարդասիրական գործողությունների քողի ներքո: Օրինակ՝ գերմանացիներն, ընդունելով 1,5 միլիոն լրացուցիչ ներգաղթյալների, անպատասխանատու քաղաքականություն են վարում, որը հանգեցնում Է աշխատողների շրջանում մրցակցության աճի: Արտադրողների միջեւ այդ անազնիվ մրցակցությունը սոսկ մեծացնում Է հակասությունները հասարակության մեջ»,- պարզաբանել Է Լը Պենն՝ առաջարկելով վերջ դնել «ազատ մրցակցության դոգմային»:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Ֆրանսիայի նախագահի թեկնածուն որակել Է «բրիտանացի ժողովրդի հեղափոխություն ընտրախավերի դեմ, օրինակ Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



