Մարին Լը Պենը Եվրամիությունը մեծ պարտություն Է համարում
INTERNATIONAL NEWS«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը մեծ պարտություն Է համարել ներկայիս Եվրամիությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 14-ին լեհական Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ամբողջ Եվրամիությունը պարտություն Է,- ասել Է նա:- Հատկապես եվրոյի գոտին»: «Խոստացված բարեկեցության փոխարեն տնտեսական միությունը գրեթե ամենուրեք հանգեցրել Է գործազրկության եւ վատ վարձատրվող աշխատանքի՝ միաժամանակ աշխատողներին տրամադրելով միմյանց դեմ»,- հավելել Է քաղաքական գործիչը:
«Սկզբում սահմաները բաց Էին ապրանքների համար, որոնք ստեղծում Էին վատ վարձատրվող աշատողները՝ զրկված սոցիալական երաշխիքներից: Այնուհետեւ թույլատրվեց զանգվածային ներգաղթ՝ մարդասիրական գործողությունների քողի ներքո: Օրինակ՝ գերմանացիներն, ընդունելով 1,5 միլիոն լրացուցիչ ներգաղթյալների, անպատասխանատու քաղաքականություն են վարում, որը հանգեցնում Է աշխատողների շրջանում մրցակցության աճի: Արտադրողների միջեւ այդ անազնիվ մրցակցությունը սոսկ մեծացնում Է հակասությունները հասարակության մեջ»,- պարզաբանել Է Լը Պենն՝ առաջարկելով վերջ դնել «ազատ մրցակցության դոգմային»:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Ֆրանսիայի նախագահի թեկնածուն որակել Է «բրիտանացի ժողովրդի հեղափոխություն ընտրախավերի դեմ, օրինակ Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



