Դատարան դիմած տնօրենների կարծիքով իրենց իրավունքները խախտվել են
ОБЩЕСТВОՄանկապարտեզների ու դպրոցների տնօրեններն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության քննությունն ընթացքի մեջ է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀկրթության ու գիտության նախարար ԼևոնՄկրտչյանը։
«Շարունակելու ենք գործընթացը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Այդ խոսակցությունների վերաբերյալ արդեն բացատրություններ ունենք: Տնօրենները համարում են, որ իրենց իրավունքները խախտված են», - ընդգծեց Մկրտչյանը։
Նախարարը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել այդ հարցի շուրջ և հավելեց, որ խնդիրը դատարանի միջոցով է լուծվում:
«Իրենք գտնում են, որ կուսակցության անդամներ են և իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնել որոշակի գործառույթներ: Եթե աշխատանքից դուրս է եղել ամեն ինչ, ապա նրանք օրենքը չեն խախտել, իսկ եթե օգտագործվել է իրենց աշխատանքային ժամանակը, իհարկե, օրենքի խախտումով է»,- նշեց նա։
«Իրազեկ քաղաքացիների միավորում
նախարարի պարտականությունները կ



