Հայաստանում ռուս կապավորները բարձրլեռնային պայմաններում կապով են ապահովել ռուսական ռազմակայանին
ОБЩЕСТВОԿապի ստորաբաժանումների ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր արդի ռազմական տեխնիկա են մասնակցել Հայաստանի ռուսական ռազմակայանի զորմասերին կայուն, անխափան կապով ապահովման մարտավարական հատուկ վարժանքին: Մարտավարական-հատուկ վարժանքն անցկացվել Է ձմռան շրջանում ուսուցման ստուգարք հանձնելուն նախապատրաստվելու շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, կապավոր զինվորականները կատարել են լեռնային-ժայռոտ եւ բարձրլեռնային տեղանքի պայմաններում ռազմակայանը կապով ապահովելու ավելի քան 30 նորմատիվներ:
Օգտագործելով կառավարման դաշտային կետը, որը սարքավորված Էր արդի տեխնիկական միջոցներով եւ կապի համալիրներով, «Կամխուտ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում կապավորները տեսա- եւ հեռախոսային կապի անընդհատ եւ պաշտպանված ալիքներով են ապահովել ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներին:
Ընդամենը վարժանքների ընթացքում կապավոր զինվորականներն անցկացրել են ավելի քան 50 կիլոմետր դաշտային կապի գծեր, ինչպես նաեւ ստորաբաժանումներն ապահովել են անհաղորդալար արբանյակային կապով, որոնք տեղաբաշխված Էին բաժանորդների միջեւ ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



