Հայաստանում ռուս կապավորները բարձրլեռնային պայմաններում կապով են ապահովել ռուսական ռազմակայանին
SOCIETYԿապի ստորաբաժանումների ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր արդի ռազմական տեխնիկա են մասնակցել Հայաստանի ռուսական ռազմակայանի զորմասերին կայուն, անխափան կապով ապահովման մարտավարական հատուկ վարժանքին: Մարտավարական-հատուկ վարժանքն անցկացվել Է ձմռան շրջանում ուսուցման ստուգարք հանձնելուն նախապատրաստվելու շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, կապավոր զինվորականները կատարել են լեռնային-ժայռոտ եւ բարձրլեռնային տեղանքի պայմաններում ռազմակայանը կապով ապահովելու ավելի քան 30 նորմատիվներ:
Օգտագործելով կառավարման դաշտային կետը, որը սարքավորված Էր արդի տեխնիկական միջոցներով եւ կապի համալիրներով, «Կամխուտ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում կապավորները տեսա- եւ հեռախոսային կապի անընդհատ եւ պաշտպանված ալիքներով են ապահովել ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներին:
Ընդամենը վարժանքների ընթացքում կապավոր զինվորականներն անցկացրել են ավելի քան 50 կիլոմետր դաշտային կապի գծեր, ինչպես նաեւ ստորաբաժանումներն ապահովել են անհաղորդալար արբանյակային կապով, որոնք տեղաբաշխված Էին բաժանորդների միջեւ ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



