ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են կասեցնել Թրամփի փեսայի մուտքը գաղտնի տեղեկատվություն
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ Է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill հրատարակությունը:
«Մենք խնդրում ենք, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու պարոն Քուշների հնարավորությունը կասեցվի մինչեւ նրա կողմից այն օրենքների ու նորմատիվային ակտերի կատարման փաստի վերանայումն ավարտելը, որոնք կանոնակարգում են անվտանգությունը»,-ասված Է նամակում, որն ստորագրել են Բայերը ու Դեմոկրատական կուսակցությունից եւս չորս կոնգրեսականներ՝ Թեդ Լուն, Ջեյնի Ռասքինը, Ջերրի Նեդլերը եւ Փիթեր Ուելչը:
Դեմոկրատների խոսքով՝ Քուշները պետք Է ժամանակավորապես հեռացվի գաղտնի տեղեկատվությունից՝ «կապված ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի եւ ռուսաստանյան «ՎնեշԷկոնոմբանկի» նախագահի հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման մեղադրանքների, ինչպես նաեւ Ռուսաստանի իշխանությունների եւ հետախուզության հետ ԱՄՆ-ի վարչակազմի կապերի մասին հարցերի հետ»:
Կոնգրեսականները նաեւ մտահոգություն են հայտնել այն բանի առթիվ, որ Քուշները, հնարավոր Է, միտումնավոր թաքցրել Է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունն այն ժամանակաշրջանում, երբ քննարկվում Էր նրան գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն տրամադրելու հարցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



