ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են կասեցնել Թրամփի փեսայի մուտքը գաղտնի տեղեկատվություն
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ Է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill հրատարակությունը:
«Մենք խնդրում ենք, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու պարոն Քուշների հնարավորությունը կասեցվի մինչեւ նրա կողմից այն օրենքների ու նորմատիվային ակտերի կատարման փաստի վերանայումն ավարտելը, որոնք կանոնակարգում են անվտանգությունը»,-ասված Է նամակում, որն ստորագրել են Բայերը ու Դեմոկրատական կուսակցությունից եւս չորս կոնգրեսականներ՝ Թեդ Լուն, Ջեյնի Ռասքինը, Ջերրի Նեդլերը եւ Փիթեր Ուելչը:
Դեմոկրատների խոսքով՝ Քուշները պետք Է ժամանակավորապես հեռացվի գաղտնի տեղեկատվությունից՝ «կապված ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի եւ ռուսաստանյան «ՎնեշԷկոնոմբանկի» նախագահի հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման մեղադրանքների, ինչպես նաեւ Ռուսաստանի իշխանությունների եւ հետախուզության հետ ԱՄՆ-ի վարչակազմի կապերի մասին հարցերի հետ»:
Կոնգրեսականները նաեւ մտահոգություն են հայտնել այն բանի առթիվ, որ Քուշները, հնարավոր Է, միտումնավոր թաքցրել Է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունն այն ժամանակաշրջանում, երբ քննարկվում Էր նրան գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն տրամադրելու հարցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



