Փարիզի կենտրոնական փողոցներում Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի երթ կանցկացվի
МЕЖДУНАРОДНОЕՓարիզում ապրիլի 22-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, ժամը 18:00-ից Շանզ-Էլիզե պողոտայով ցույցի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Անհայտ զինվորի հուշահամալիր` Հաղթական կամարի տակ:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ վետերանների ազգային ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



