Փարիզի կենտրոնական փողոցներում Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի երթ կանցկացվի
INTERNATIONAL NEWSՓարիզում ապրիլի 22-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, ժամը 18:00-ից Շանզ-Էլիզե պողոտայով ցույցի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Անհայտ զինվորի հուշահամալիր` Հաղթական կամարի տակ:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ վետերանների ազգային ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



