«Ծաղկավանք» միջհամայնքային մանկապատանեկան կենտրոնում բացվել են օտար լեզուների եւ կիրառական արվեստների ուսուցման դասընթացներ
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նորաբաց «Ծաղկավանք» միջհամայնքային կենտրոնում մեկնարկել են օտար լեզուների եւ կիրառական արվեստների ուսուցման դասընթացները, որոնք կանցկացվեն անվճար հիմունքներով, կամավորագրված հայ եւ արտասահմանցի ուսուցիչների ուժերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ծաղկավանք» միջհամայնքային մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Հասմիկ Գրիգորյանը, այստեղ անվճար հիմունքներով տարբեր համայնքների երեխաների ու երիտասարդների համար անցկացվելու են զանազան դասընթացներ՝ ուղղված ազգային-ավանդական բոլոր ճյուղերի ու ավանդույթների պահպանմանը: Դասընթացների մեկնարկը տրվել է հանդիսավոր տոնակատարությամբ՝ համեմված երգով, պարով ու հյուրասիրությամբ:
«Այս կենտրոնում զարկ է տրվելու ժողովրդական արվեստին ու արհեստին: Ձեւավորվող տարբեր խմբակներում փորձառու վարպետ-դասընթացավարները կամավոր հիմունքներով ուսուցանելու են Գավառ քաղաքի եւ շրջակա համայնքների շահառուներին: Կազմակերպվելու է նաեւ օտար լեզուների ուսուցում արտասահմանցի կամավորների դասավանդմամբ: Բացի սրանից, մեր կենտրոնի տարածքը հարթակ է ծառայելու բիզնեսով զբաղվող խմբերի ակտիվացման, մատակարարների, արտադրողների եւ սպառողների հանդիպումների համար: Նախատեսվում է անցկացնել զանազան տոնավաճառներ ու փառատոննե՝ խթանելու գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Հեռանկարում են գրական խմբակների, թեմատիկ ակումբների ձեւավորման ծրագրերը: Կենտրոնը կամավոր հիմունքներով իր աջակցությունն է ցուցաբերելու յուրաքանչյուրին, ով ցանկություն ունի ինչ-որ ոլորտում հաջողակ լինել»,-իրենց նպատակը ներկայացրեց մանկապատանեկան կենտրոնի տնօրենը:
Իր հերթին ամերիկացի կամավոր Մերոն Դելեբոն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, թե ինքն ամեն ինչ անելու է, որ իր խմբակ հաճախող երեխան անգլերեն իմանա եւ խոսի այնքան վարպետորեն, որքան ինքն է հիմա խոսում հայերեն:
Խոսրով Խլղաթյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



