«Ծաղկավանք» միջհամայնքային մանկապատանեկան կենտրոնում բացվել են օտար լեզուների եւ կիրառական արվեստների ուսուցման դասընթացներ
SOCIETYԳեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նորաբաց «Ծաղկավանք» միջհամայնքային կենտրոնում մեկնարկել են օտար լեզուների եւ կիրառական արվեստների ուսուցման դասընթացները, որոնք կանցկացվեն անվճար հիմունքներով, կամավորագրված հայ եւ արտասահմանցի ուսուցիչների ուժերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ծաղկավանք» միջհամայնքային մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Հասմիկ Գրիգորյանը, այստեղ անվճար հիմունքներով տարբեր համայնքների երեխաների ու երիտասարդների համար անցկացվելու են զանազան դասընթացներ՝ ուղղված ազգային-ավանդական բոլոր ճյուղերի ու ավանդույթների պահպանմանը: Դասընթացների մեկնարկը տրվել է հանդիսավոր տոնակատարությամբ՝ համեմված երգով, պարով ու հյուրասիրությամբ:
«Այս կենտրոնում զարկ է տրվելու ժողովրդական արվեստին ու արհեստին: Ձեւավորվող տարբեր խմբակներում փորձառու վարպետ-դասընթացավարները կամավոր հիմունքներով ուսուցանելու են Գավառ քաղաքի եւ շրջակա համայնքների շահառուներին: Կազմակերպվելու է նաեւ օտար լեզուների ուսուցում արտասահմանցի կամավորների դասավանդմամբ: Բացի սրանից, մեր կենտրոնի տարածքը հարթակ է ծառայելու բիզնեսով զբաղվող խմբերի ակտիվացման, մատակարարների, արտադրողների եւ սպառողների հանդիպումների համար: Նախատեսվում է անցկացնել զանազան տոնավաճառներ ու փառատոննե՝ խթանելու գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Հեռանկարում են գրական խմբակների, թեմատիկ ակումբների ձեւավորման ծրագրերը: Կենտրոնը կամավոր հիմունքներով իր աջակցությունն է ցուցաբերելու յուրաքանչյուրին, ով ցանկություն ունի ինչ-որ ոլորտում հաջողակ լինել»,-իրենց նպատակը ներկայացրեց մանկապատանեկան կենտրոնի տնօրենը:
Իր հերթին ամերիկացի կամավոր Մերոն Դելեբոն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, թե ինքն ամեն ինչ անելու է, որ իր խմբակ հաճախող երեխան անգլերեն իմանա եւ խոսի այնքան վարպետորեն, որքան ինքն է հիմա խոսում հայերեն:
Խոսրով Խլղաթյան
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



