Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵԱՏՄ-ի Բիշքեկի գագաթնաժողովին
МЕЖДУНАРОДНОЕՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների՝ ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք նիստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գոհունակությամբ ընդունեցի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հինգ նախագահների նիստին մասնակցելու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հրավերը, որը ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում: Այդ հրավերը համաձայնեցված Է ԵԱՏՄ-ի մասնակից բոլոր երկրների ղեկավարների հետ: Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը ներառված Է օրակարգում»,- գրել Է Մոլդովայի ղեկավարը Facebook սոցիալական ցանցի իր Էջում:
Ավելի վաղ Դոդոնը հայտարարել Է, որ Մոլդովան պլանավորում Է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում, ինչը, նրա խոսքով՝ չի հակասի մյուս պայմանագրերին, մասնավորապես, ԵՄ-ի հետ ասոցիացման մասին համաձայնագրին:
ԵԱՏՄ միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորման մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



