Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵԱՏՄ-ի Բիշքեկի գագաթնաժողովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների՝ ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք նիստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գոհունակությամբ ընդունեցի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հինգ նախագահների նիստին մասնակցելու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հրավերը, որը ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում: Այդ հրավերը համաձայնեցված Է ԵԱՏՄ-ի մասնակից բոլոր երկրների ղեկավարների հետ: Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը ներառված Է օրակարգում»,- գրել Է Մոլդովայի ղեկավարը Facebook սոցիալական ցանցի իր Էջում:
Ավելի վաղ Դոդոնը հայտարարել Է, որ Մոլդովան պլանավորում Է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում, ինչը, նրա խոսքով՝ չի հակասի մյուս պայմանագրերին, մասնավորապես, ԵՄ-ի հետ ասոցիացման մասին համաձայնագրին:
ԵԱՏՄ միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորման մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



