ԱՄՆ-ը որսացել Է քիմիական գրոհի նախապատրաստումը քննարկող սիրիացի զինվորականների խոսակցությունը. CNN
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան հետախուզությունը որսացել Է այն խոսակցությունները, որոնց ընթացքում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչները եւ քիմիական զենքի բնագավառի փորձագետները քննարկել են Սիրիայի Իդլիբի նահանգում զարին գազի կիրառմամբ գրոհի նախապատրաստումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս պնդմամբ հանդես Է եկել CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի իշխանական կառույ ցների՝ անունները չհայտնած աղբյուրներ:
Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ որսված տվյալներն այն հետախուզական տեղեկատվության վիթխարի զանգվածի մի մասն են, որը Միացյալ Նահանգները հավաքում Է այնպիսի երկրներում, ինչիսիք են Սիրիան եւ Իրաքը: CNN-ը չի նշում հայտնաբերված հաղորդակցուղիների մանրամասները:
Հեռուստաալիքն ընդգծում Է, որ Վաշինգտոնը պատրաստվող գրոհի մասին նախօրոք չի իմացել, քանի որ, նկատի առնելով հավաքվող տեղեկատվության մեծ ծավալը, այն հաճախ մնում Է չմշակված:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի պաշտոնատար անձինք, իրենք «կասկած չունեն», որ քիմիական զենքի օգտագործման համար պատասխանատվություն են կրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկման ներքո գտնվող ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



