ԱՄՆ-ը որսացել Է քիմիական գրոհի նախապատրաստումը քննարկող սիրիացի զինվորականների խոսակցությունը. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան հետախուզությունը որսացել Է այն խոսակցությունները, որոնց ընթացքում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչները եւ քիմիական զենքի բնագավառի փորձագետները քննարկել են Սիրիայի Իդլիբի նահանգում զարին գազի կիրառմամբ գրոհի նախապատրաստումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս պնդմամբ հանդես Է եկել CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի իշխանական կառույ ցների՝ անունները չհայտնած աղբյուրներ:
Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ որսված տվյալներն այն հետախուզական տեղեկատվության վիթխարի զանգվածի մի մասն են, որը Միացյալ Նահանգները հավաքում Է այնպիսի երկրներում, ինչիսիք են Սիրիան եւ Իրաքը: CNN-ը չի նշում հայտնաբերված հաղորդակցուղիների մանրամասները:
Հեռուստաալիքն ընդգծում Է, որ Վաշինգտոնը պատրաստվող գրոհի մասին նախօրոք չի իմացել, քանի որ, նկատի առնելով հավաքվող տեղեկատվության մեծ ծավալը, այն հաճախ մնում Է չմշակված:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի պաշտոնատար անձինք, իրենք «կասկած չունեն», որ քիմիական զենքի օգտագործման համար պատասխանատվություն են կրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկման ներքո գտնվող ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



