Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Բաքվում
ПОЛИТИКАԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ալիևը նախ շնորհավորել է Էրդողանին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քննարկելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում՝ երկու երկրի նախագահները համոզմունք են հայտնել հետագայում էլ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ալիևն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր ևս:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



