Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Բաքվում
POLITICSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ալիևը նախ շնորհավորել է Էրդողանին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քննարկելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում՝ երկու երկրի նախագահները համոզմունք են հայտնել հետագայում էլ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ալիևն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր ևս:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



