Զոհված զինծառայողի ընտանիքն արդեն պետությունից ստացված գումարը ծառայեցնում է իր առաջնահերթ կարիքներին
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 2017 թվականի հունվարի 17-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայող Անդրանիկ Մուսիկյանի հայր Սմբատ Մուսիկյանը ստացել է «Զինծառայողների ապահովագրման» հիմնադրամից իրեն հատկացված 10 միլիոն դրամը, որն արդեն ծառայեցնում է ընտանիքի առաջնահերթ կարիքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սմբատ Մուսիկյանը, պետության կողմից իրեն հատկացված գումարն արդեն նստել է իր հաշվեհամարին, եւ ընտանիքում նույնիսկ ծրագրել են առաջին անհրաժեշտ անելիքները: «Առաջին անհրաժեշտությունը զոհված որդուս գերեզմանի բարեկարգումն է, երկրորդը՝ մեր տան հազար ու մի կարիքները հոգալը, մեր ապրուստի նպատակով վերցված պարտքերը փակելը: Բայց առավել զգում ենք երկրորդ բնակարանի կարիքը, քանի որ երկու որդի ունեմ, որոնցից մեկի համար պետք է նոր տուն կառուցեմ: Մեր կրած կորուստն, անշուշտ, ոնչով չի փոխհատուցվում, բայց մեզ տրամադրված օգնությունը որոշակիորեն թեթեւացնում է մեր հոգսերը, մեր տնտեսական խնդիրները: Շնորհակալ եմ հայրենի կառավարությանը, որ նման դժվարին պահին մեզ շոշափելի օգնությունն տրամադրեց»,-նշեց զոհված զինծառայողի հայրը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



