Զոհված զինծառայողի ընտանիքն արդեն պետությունից ստացված գումարը ծառայեցնում է իր առաջնահերթ կարիքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 2017 թվականի հունվարի 17-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայող Անդրանիկ Մուսիկյանի հայր Սմբատ Մուսիկյանը ստացել է «Զինծառայողների ապահովագրման» հիմնադրամից իրեն հատկացված 10 միլիոն դրամը, որն արդեն ծառայեցնում է ընտանիքի առաջնահերթ կարիքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սմբատ Մուսիկյանը, պետության կողմից իրեն հատկացված գումարն արդեն նստել է իր հաշվեհամարին, եւ ընտանիքում նույնիսկ ծրագրել են առաջին անհրաժեշտ անելիքները: «Առաջին անհրաժեշտությունը զոհված որդուս գերեզմանի բարեկարգումն է, երկրորդը՝ մեր տան հազար ու մի կարիքները հոգալը, մեր ապրուստի նպատակով վերցված պարտքերը փակելը: Բայց առավել զգում ենք երկրորդ բնակարանի կարիքը, քանի որ երկու որդի ունեմ, որոնցից մեկի համար պետք է նոր տուն կառուցեմ: Մեր կրած կորուստն, անշուշտ, ոնչով չի փոխհատուցվում, բայց մեզ տրամադրված օգնությունը որոշակիորեն թեթեւացնում է մեր հոգսերը, մեր տնտեսական խնդիրները: Շնորհակալ եմ հայրենի կառավարությանը, որ նման դժվարին պահին մեզ շոշափելի օգնությունն տրամադրեց»,-նշեց զոհված զինծառայողի հայրը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



