Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում Է ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում. ՌԴ Դաշնության խորհուրդ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում Է ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած Է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Դաշնության խորհրդի հայտարարության մեջ, որը պալատի կողմից ընդունվել Է ապրիլի 12-ին:
«Դաշնության խորհուրդը համոզված Է, որ ԱՄՆ-ի հրթիռային գրոհը հարված Էր Սիրիայի խաղաղության գործընթացին, Ժնեւի եւ Աստանայի միջսիրիական բանակցություններին, նրանց, ովքեր մարտնչում են միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ»,-նշվում Է փաստաթղթում:
Ավելին, «ԱՄՆ-ի գործողությունները լրջորեն խարխլում են ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԴԱԻՇ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած Է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում»,-ընդգծել են սենատորները:
Այդ կապակցությամբ, ինչպես երբեք, հրատապ Է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման խնդիրը, նշել են Դաշնության խորհրդում: Դա լավ են հասկանում Ռուսաստանում, որն օրերս դաժան ահաբեկչական գրոհի ենթարկվեց Սանկտ Պետերբուրգում, ասված Է ՌԴ ԴԽ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



