Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում Է ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում. ՌԴ Դաշնության խորհուրդ
INTERNATIONAL NEWSՍիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում Է ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած Է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Դաշնության խորհրդի հայտարարության մեջ, որը պալատի կողմից ընդունվել Է ապրիլի 12-ին:
«Դաշնության խորհուրդը համոզված Է, որ ԱՄՆ-ի հրթիռային գրոհը հարված Էր Սիրիայի խաղաղության գործընթացին, Ժնեւի եւ Աստանայի միջսիրիական բանակցություններին, նրանց, ովքեր մարտնչում են միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ»,-նշվում Է փաստաթղթում:
Ավելին, «ԱՄՆ-ի գործողությունները լրջորեն խարխլում են ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԴԱԻՇ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած Է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում»,-ընդգծել են սենատորները:
Այդ կապակցությամբ, ինչպես երբեք, հրատապ Է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման խնդիրը, նշել են Դաշնության խորհրդում: Դա լավ են հասկանում Ռուսաստանում, որն օրերս դաժան ահաբեկչական գրոհի ենթարկվեց Սանկտ Պետերբուրգում, ասված Է ՌԴ ԴԽ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



