Ռաքայում ԻՊ-ի զինյալները հրապարակավ մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Ռաքա քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների, ինչի մասին հայտնել Է «Քրդստանի հայրենասիրական միության» մեդիակենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները, որի հիմքը կազմում են քրդական ջոկատները, ԻՊ-ի կողմից գերեվարվել են մարտական գործողությունների ընթացքում: Նրանց հրապարակավ մահապատժի են ենթարկել, իսկ այնուհետեւ նրանց գլուխներն ի տես բոլորի ցուցադրության դրել Ռաքա քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Դուար ան Նաիմում, նշել Է մեդիակենտրոնը:
Ռաքա քաղաքի ազատագրումը «Սիրիական դեմոկրատական ուժերի» հայտարարած «Եփրաթի ցասումը» գործողության գլխավոր նպատակն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



