Ռաքայում ԻՊ-ի զինյալները հրապարակավ մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Ռաքա քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների, ինչի մասին հայտնել Է «Քրդստանի հայրենասիրական միության» մեդիակենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները, որի հիմքը կազմում են քրդական ջոկատները, ԻՊ-ի կողմից գերեվարվել են մարտական գործողությունների ընթացքում: Նրանց հրապարակավ մահապատժի են ենթարկել, իսկ այնուհետեւ նրանց գլուխներն ի տես բոլորի ցուցադրության դրել Ռաքա քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Դուար ան Նաիմում, նշել Է մեդիակենտրոնը:
Ռաքա քաղաքի ազատագրումը «Սիրիական դեմոկրատական ուժերի» հայտարարած «Եփրաթի ցասումը» գործողության գլխավոր նպատակն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



