Սի Ցզինպինը հորդորել Է սիրիական ճգնաժամը լուծել քաղաքական միջոցներով
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը կոչ Է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
«Սիրիայի հարցում հանդես ենք գալիս կարգավորման քաղաքական ուղու եւ խաղաղ բանակցությունների օգտին,- ասել Է նա:- Ակնկալում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համախմբվածությունն այդ խնդրում»:
Զրույցի ընթացքում Չինաստանի ղեկավարը նշել Է, որ «անընդունելի Է համարում քիմիական զենքի կիրառումը Սիրիայում»:
Արծարծելով ԿԺԴՀ-ի հարցը՝ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ «Չինաստանը հանդես Է գալիս Կորեական թերակղզու միջուկազերծման, թերակղզում խաղաղության ու կայունության պահպանման օգտին»: «Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ շփումներ պահպանել այդ հարցի շուրջ»,- հավելել Է Չինաստանի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



