Սի Ցզինպինը հորդորել Է սիրիական ճգնաժամը լուծել քաղաքական միջոցներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը կոչ Է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
«Սիրիայի հարցում հանդես ենք գալիս կարգավորման քաղաքական ուղու եւ խաղաղ բանակցությունների օգտին,- ասել Է նա:- Ակնկալում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համախմբվածությունն այդ խնդրում»:
Զրույցի ընթացքում Չինաստանի ղեկավարը նշել Է, որ «անընդունելի Է համարում քիմիական զենքի կիրառումը Սիրիայում»:
Արծարծելով ԿԺԴՀ-ի հարցը՝ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ «Չինաստանը հանդես Է գալիս Կորեական թերակղզու միջուկազերծման, թերակղզում խաղաղության ու կայունության պահպանման օգտին»: «Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ շփումներ պահպանել այդ հարցի շուրջ»,- հավելել Է Չինաստանի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



