Սփայսերը ներողություն Է խնդրել Սիրիայում քիմիական գրոհը Հիտլերի գործողությունների հետ համեմատելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներողություն Է խնդրել, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրաբար տեղ գտած քիմիական գրոհը համեմատել Է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես փորձում Էի ուշադրություն հրավիրել այն սոսկալի գործողությունների վրա, որոնք անցյալ շաբաթ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը ձեռնարկեց սեփական ժողովրդի նկատմամբ՝ օգտագործելով քիմիական զենք եւ գազ, եւ ես սխալմամբ օգտագործեցի ոչ կոռեկտ եւ անտակտ համեմատություն Հոլոքոստի հետ»,- ասել Է Սփայսերը՝ հայտարարելով նման համեմատության անթույլատրելիության մասին:
«Ես ներողություն եմ խնդրում, այդպես վարվելը սխալ Էր»,- նշել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ավելի վաղ Սփայսերը, ելույթ ունենալով Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համեմատել Է Ադոլֆ Հիտլերի հետ՝ ըստ որում նշելով, որ նացիստական Գերմանիայի ղեկավարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նույնիսկ չի Էլ մտածել քիմիական զենքի կիրառման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



