Սփայսերը ներողություն Է խնդրել Սիրիայում քիմիական գրոհը Հիտլերի գործողությունների հետ համեմատելու համար
INTERNATIONAL NEWSՍպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներողություն Է խնդրել, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրաբար տեղ գտած քիմիական գրոհը համեմատել Է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես փորձում Էի ուշադրություն հրավիրել այն սոսկալի գործողությունների վրա, որոնք անցյալ շաբաթ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը ձեռնարկեց սեփական ժողովրդի նկատմամբ՝ օգտագործելով քիմիական զենք եւ գազ, եւ ես սխալմամբ օգտագործեցի ոչ կոռեկտ եւ անտակտ համեմատություն Հոլոքոստի հետ»,- ասել Է Սփայսերը՝ հայտարարելով նման համեմատության անթույլատրելիության մասին:
«Ես ներողություն եմ խնդրում, այդպես վարվելը սխալ Էր»,- նշել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ավելի վաղ Սփայսերը, ելույթ ունենալով Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համեմատել Է Ադոլֆ Հիտլերի հետ՝ ըստ որում նշելով, որ նացիստական Գերմանիայի ղեկավարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նույնիսկ չի Էլ մտածել քիմիական զենքի կիրառման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



