G7-ի ԱԳ նախարարները հորդորել են ՌԴ-ին՝ ազդել Ասադի վրա եւ լուծել Սիրիայի հակամարտությունը
МЕЖДУНАРОДНОЕG7-ի երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ Ռուսաստանը սիրիական հակամարտությունը լուծելու ներուժ ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի Լուկկա քաղաքում նախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ ընդունված կոմյունիկեն:
«Ռուսաստանը ներուժ ունի՝ օգնելու հակամարտության լուծմանը, Սիրիան դարձնելու կայուն ու միասնական, ինչպես նաեւ հաղթելու ԻՊ-ին եւ ահաբեկչությանը»,-նշվում Է փաստաթղթում:
Բացի այդ, G7-ում հորդորում են ՌԴ-ին՝ ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա:
«Ռուսաստանը պետք Է օգտագործի իր ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ վերջ դնելու հակամարտությանը՝ սկսած հրադադարի պահպանման եւ հումանիտար կազմակերպությունների ավելի լայն մուտք ապահովելու հարցից: Նաեւ խոսքն այն մասին Է, որ Ռուսաստանը լրջորեն մասնակցի ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական բանակցային գործընթացին»,-հայտարարել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները:
«Եթե Ռուսաստանը պատրաստ Է իր ազդեցությունն օգտագործել, ապա մենք պատրաստ ենք նրա հետ աշխատել՝ կարգավորելու սիրիական հակամարտությունը»,- ընդգծել են ԱԳ նախարարները:
Նրանք նաեւ հորդորել են Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին՝ հասնել այն բանին, որ սիրիական հակամարտության կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



