G7-ի ԱԳ նախարարները հորդորել են ՌԴ-ին՝ ազդել Ասադի վրա եւ լուծել Սիրիայի հակամարտությունը
INTERNATIONAL NEWSG7-ի երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ Ռուսաստանը սիրիական հակամարտությունը լուծելու ներուժ ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի Լուկկա քաղաքում նախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ ընդունված կոմյունիկեն:
«Ռուսաստանը ներուժ ունի՝ օգնելու հակամարտության լուծմանը, Սիրիան դարձնելու կայուն ու միասնական, ինչպես նաեւ հաղթելու ԻՊ-ին եւ ահաբեկչությանը»,-նշվում Է փաստաթղթում:
Բացի այդ, G7-ում հորդորում են ՌԴ-ին՝ ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա:
«Ռուսաստանը պետք Է օգտագործի իր ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ վերջ դնելու հակամարտությանը՝ սկսած հրադադարի պահպանման եւ հումանիտար կազմակերպությունների ավելի լայն մուտք ապահովելու հարցից: Նաեւ խոսքն այն մասին Է, որ Ռուսաստանը լրջորեն մասնակցի ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական բանակցային գործընթացին»,-հայտարարել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները:
«Եթե Ռուսաստանը պատրաստ Է իր ազդեցությունն օգտագործել, ապա մենք պատրաստ ենք նրա հետ աշխատել՝ կարգավորելու սիրիական հակամարտությունը»,- ընդգծել են ԱԳ նախարարները:
Նրանք նաեւ հորդորել են Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին՝ հասնել այն բանին, որ սիրիական հակամարտության կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



