Վրաստանի նախագահը կարեւորել Է ռուսաց լեզվի օգտագործումը
МЕЖДУНАРОДНОЕ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հրապարակորեն հայտարարել Է Վրաստանի շահերը պաշտպանելու գործընթացում ռուսաց լեզվի օգտագործման կարեւորության մասին: Նա ելույթ Է ունեցել «ՆԱՏՕ-Վրաստան» ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ «ռուսաց լեզվի օգտագործումն անհրաժեշտ Է, որպեսզի ճշմարտությունն ասվի մեր քաղաքականության ու կյանքի մասին, դա հատկապես կարեւոր Է Վրաստանի վերաբերյալ իրական եւ ճշմարտացի տեղեկատվություն տարածելու գործընթացում»:
Մարգվելաշվիլին նշել Է, որ «ռուսաց լեզուն անհրաժեշտ Է նաեւ ակտիվորեն օգտագործել ռուսական քարոզչությանը դիմակայելու համար, որն ուռճանցնում Է երկրում առկա խնդիրները եւ ակտիվորեն աջակցում վրաց հասակության մի մասի մեջ ՆԱՏՕ-ի նկատմամբ թերահավատության հաստատմանը»: Նրա խոսքով՝ «չի կարելի մոռանալ ռուսաց լեզուն, դա հատկապես կարեւոր Է աբխազների եւ օսերի հետ շփվելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



