Վրաստանի նախագահը կարեւորել Է ռուսաց լեզվի օգտագործումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հրապարակորեն հայտարարել Է Վրաստանի շահերը պաշտպանելու գործընթացում ռուսաց լեզվի օգտագործման կարեւորության մասին: Նա ելույթ Է ունեցել «ՆԱՏՕ-Վրաստան» ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ «ռուսաց լեզվի օգտագործումն անհրաժեշտ Է, որպեսզի ճշմարտությունն ասվի մեր քաղաքականության ու կյանքի մասին, դա հատկապես կարեւոր Է Վրաստանի վերաբերյալ իրական եւ ճշմարտացի տեղեկատվություն տարածելու գործընթացում»:
Մարգվելաշվիլին նշել Է, որ «ռուսաց լեզուն անհրաժեշտ Է նաեւ ակտիվորեն օգտագործել ռուսական քարոզչությանը դիմակայելու համար, որն ուռճանցնում Է երկրում առկա խնդիրները եւ ակտիվորեն աջակցում վրաց հասակության մի մասի մեջ ՆԱՏՕ-ի նկատմամբ թերահավատության հաստատմանը»: Նրա խոսքով՝ «չի կարելի մոռանալ ռուսաց լեզուն, դա հատկապես կարեւոր Է աբխազների եւ օսերի հետ շփվելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



