Ռուս երկու զինծառայողներ են զոհվել Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում ռուս երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել զինյալների ականանետային գնդակոծության հետեւանքով, երրորդը ծանր վիրավոր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Ինչպես պատմել են գերատեսչությունում, ռուս զինծառայողները սպայի՝ ռուսաստանցի ռազմական խորհրդական հետ միասին գտնվում Էին սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում՝ որպես հրաձգային պատրաստության հրահանգիչներ:
Պայմանագրային զինծառայողներն ականի պայթյունից զոհվել են զինյալների կողմից ականանետային գնդակոծության ժամանակ:
Ինչպես հավելել են պաշտպանության նախարարությունում, երրորդ զինծառայողի կյանքի համար շարունակում են պայքարել զինվորական բժիշկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



