Ռուս երկու զինծառայողներ են զոհվել Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում ռուս երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել զինյալների ականանետային գնդակոծության հետեւանքով, երրորդը ծանր վիրավոր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Ինչպես պատմել են գերատեսչությունում, ռուս զինծառայողները սպայի՝ ռուսաստանցի ռազմական խորհրդական հետ միասին գտնվում Էին սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում՝ որպես հրաձգային պատրաստության հրահանգիչներ:
Պայմանագրային զինծառայողներն ականի պայթյունից զոհվել են զինյալների կողմից ականանետային գնդակոծության ժամանակ:
Ինչպես հավելել են պաշտպանության նախարարությունում, երրորդ զինծառայողի կյանքի համար շարունակում են պայքարել զինվորական բժիշկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



