Ստոկհոլմի օկրուգային դատարանը կալանքի տակ վերցրեց ահաբեկչության ենթադրյալ կատարողին
МЕЖДУНАРОДНОЕՍտոկհոլմի օկրուգային դատարանը դատախազության պահանջով կալանքի տակ Է վերցրել ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարող 39-ամյա Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Նիստն անցել Է դռնփակ՝ անվտանգության ուժեղացված միջոցներով: Նիստի սկզբում Աքիլովը խոստովանել Է իր մեղքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատախազությունը պետք Է մեղադրանքն առաջադրի մինչեւ այս տարվա մայիսի 11-ը: Դատարանի վճռով՝ ձերբակալվածը նաեւ պետք Է անցնի դատահոգեբուժական փորձաքննություն: Ռահմաթ Ակիլովը համագործակցում Է ոստիկանության եւ հետաքննության հետ: Այս մասին հայտարարել Է ձերբակալվածի փաստաբան Յուհան Էրիքսոնը:
«Ես չեմ կարող հայտնել, թե այսօր ինչ Է խոսվել դատավարության ընթացքում: Իմ սպասարկյալը պատասխանում Է հարցերին եւ համագործակցում Է ոստիկանության հետ»,- նշել Է նա:
Ոստիկանությունը կատարել Է շուրջ 600 հարցաքննություն, հավաքել Է բազմաթիվ հանցանշաններ՝ տեխնիկական ապացույցներ, հսկման տեսախցիկների տեսագրություններ, լուսանկարներ, որոնք ապացուցում են Ակիլովի հանցանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



