Ստոկհոլմի օկրուգային դատարանը կալանքի տակ վերցրեց ահաբեկչության ենթադրյալ կատարողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտոկհոլմի օկրուգային դատարանը դատախազության պահանջով կալանքի տակ Է վերցրել ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարող 39-ամյա Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Նիստն անցել Է դռնփակ՝ անվտանգության ուժեղացված միջոցներով: Նիստի սկզբում Աքիլովը խոստովանել Է իր մեղքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատախազությունը պետք Է մեղադրանքն առաջադրի մինչեւ այս տարվա մայիսի 11-ը: Դատարանի վճռով՝ ձերբակալվածը նաեւ պետք Է անցնի դատահոգեբուժական փորձաքննություն: Ռահմաթ Ակիլովը համագործակցում Է ոստիկանության եւ հետաքննության հետ: Այս մասին հայտարարել Է ձերբակալվածի փաստաբան Յուհան Էրիքսոնը:
«Ես չեմ կարող հայտնել, թե այսօր ինչ Է խոսվել դատավարության ընթացքում: Իմ սպասարկյալը պատասխանում Է հարցերին եւ համագործակցում Է ոստիկանության հետ»,- նշել Է նա:
Ոստիկանությունը կատարել Է շուրջ 600 հարցաքննություն, հավաքել Է բազմաթիվ հանցանշաններ՝ տեխնիկական ապացույցներ, հսկման տեսախցիկների տեսագրություններ, լուսանկարներ, որոնք ապացուցում են Ակիլովի հանցանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



