Sotheby՚s-ը աճուրդի Է հանել 50-68 մլն դոլար արժողությամբ աշխարհում ամենաթանկ ականջօղերը
ЛАЙФ Sotheby՚s աճուրդների տունը վաճառքի Է հանել աշխարհում ամենաթանկ ականջօղերը, որոնց գնահատման արժեքը կազմում Է 50,5 միլիոնից մինչեւ 68 մլն դոլար: Ինչպես ապրիլի 10-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են աճուրդների տանը, ականջօղերը, որոնք կարող են Ժնեւում առաջարկվել մայիսի 16-ին պլանավորված աճուրդների ժամանակ, բաղկացած են երկու խիստ հազվագյուտ ադամանդներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրանցից մեկը կոչվում Է «Երկնագույն Ապոլոն». այն կշռում Է 14,54 կարատ եւ գնահատվում Է 38-50 մլն դոլար: Քարը պատկանում Է մաքրության ամենաբարձր կատեգորիային՝ «առանց արտաքին ու ներքին թերությունների»:
Դրա IIb ֆիզիկական տեսակն այնքան հազվագյուտ Է, որ դրան պատկանում են աշխարհում արդյունահանվող ոսկերչական ալմաստների ընդամենը մինչեւ 0,5 տոկոսը:
Երկրորդ ադամանդը կոչվում Է «Վարդագույն Արտեմիս»: 16 կարատ քաշով թանկարժեք քարը մաքրությամբ չի փայլում, բայց նրա IIa ֆիզիկական տեսակը նույնպես հազվագյուտ Է, թեեւ ոչ այնքան, որքան «Երկնագույն Ապոլոնինը». դրան են պատկանում արդյունահանվող ալմաստների 2 տոկոսը: Հենց դրա համար Էլ ադամանդի արժեքն ավելի քան կրկնակի ցածր Է, այդուամենայնիվ, պատկառելի գումար Է կազմում՝ 12,5-18 մլն դոլար:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



