Sotheby՚s-ը աճուրդի Է հանել 50-68 մլն դոլար արժողությամբ աշխարհում ամենաթանկ ականջօղերը
LIFE Sotheby՚s աճուրդների տունը վաճառքի Է հանել աշխարհում ամենաթանկ ականջօղերը, որոնց գնահատման արժեքը կազմում Է 50,5 միլիոնից մինչեւ 68 մլն դոլար: Ինչպես ապրիլի 10-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են աճուրդների տանը, ականջօղերը, որոնք կարող են Ժնեւում առաջարկվել մայիսի 16-ին պլանավորված աճուրդների ժամանակ, բաղկացած են երկու խիստ հազվագյուտ ադամանդներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրանցից մեկը կոչվում Է «Երկնագույն Ապոլոն». այն կշռում Է 14,54 կարատ եւ գնահատվում Է 38-50 մլն դոլար: Քարը պատկանում Է մաքրության ամենաբարձր կատեգորիային՝ «առանց արտաքին ու ներքին թերությունների»:
Դրա IIb ֆիզիկական տեսակն այնքան հազվագյուտ Է, որ դրան պատկանում են աշխարհում արդյունահանվող ոսկերչական ալմաստների ընդամենը մինչեւ 0,5 տոկոսը:
Երկրորդ ադամանդը կոչվում Է «Վարդագույն Արտեմիս»: 16 կարատ քաշով թանկարժեք քարը մաքրությամբ չի փայլում, բայց նրա IIa ֆիզիկական տեսակը նույնպես հազվագյուտ Է, թեեւ ոչ այնքան, որքան «Երկնագույն Ապոլոնինը». դրան են պատկանում արդյունահանվող ալմաստների 2 տոկոսը: Հենց դրա համար Էլ ադամանդի արժեքն ավելի քան կրկնակի ցածր Է, այդուամենայնիվ, պատկառելի գումար Է կազմում՝ 12,5-18 մլն դոլար:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



