Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը
ПОЛИТИКАՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու վարչապետը։
Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



