Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը
POLITICSՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու վարչապետը։
Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



