Հրդեհ Է տեղի ունեցել Կազանի Բոլոր կրոնների տաճարում
ОБЩЕСТВОԿազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ Է բռնկել, ինչի մասին, հայտնել Է արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետության գլավոր վարչությունը: Առաջին հրշեջ ստորաբաժանումների ժամանման պահին այրում Էր տեղի ունենում բազմամակարդակ շենքի տանիքածածկին եւ երկրորդ հարկի ձեղնահարկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մոսկվայի ժամանակով 06:51-ին հրշեջները վերացրել են բաց այրումը Բոլոր կրոնների տաճարում: Շենքում հայտնաբերվել Է մահացած տղամարդ, նրա ինքնությունը պարզվում Է»,- ասել Է գերատեսչության մամուլի ծառայությունը: Հրդեհի մակերեսը կազմել Է 200 քառակուսի մետր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայում քննարկում Է արտակարգ պատահարի հնարավոր պատճառների ամբողջ համալիրը. հրկիզում, անզգուշություն, Էլեկտրատեխնիկական պատճառներ:
Բոլոր կրոններնի տաճարը 1994 թվականին կառուցել Է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ եւ բուժարար Իլդար Խանովը: Նրա մտահղացմամբ՝ տաճարը կառուցվել Է որպես կրոնների, մշակույթների եւ քաղաքակրթությունների ճարտարապետական խորհրդանիշ: Համալիրում ժամերգություններ եւ ծիսակատարություններ չեն անցկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



