Հրդեհ Է տեղի ունեցել Կազանի Բոլոր կրոնների տաճարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ Է բռնկել, ինչի մասին, հայտնել Է արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետության գլավոր վարչությունը: Առաջին հրշեջ ստորաբաժանումների ժամանման պահին այրում Էր տեղի ունենում բազմամակարդակ շենքի տանիքածածկին եւ երկրորդ հարկի ձեղնահարկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մոսկվայի ժամանակով 06:51-ին հրշեջները վերացրել են բաց այրումը Բոլոր կրոնների տաճարում: Շենքում հայտնաբերվել Է մահացած տղամարդ, նրա ինքնությունը պարզվում Է»,- ասել Է գերատեսչության մամուլի ծառայությունը: Հրդեհի մակերեսը կազմել Է 200 քառակուսի մետր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայում քննարկում Է արտակարգ պատահարի հնարավոր պատճառների ամբողջ համալիրը. հրկիզում, անզգուշություն, Էլեկտրատեխնիկական պատճառներ:
Բոլոր կրոններնի տաճարը 1994 թվականին կառուցել Է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ եւ բուժարար Իլդար Խանովը: Նրա մտահղացմամբ՝ տաճարը կառուցվել Է որպես կրոնների, մշակույթների եւ քաղաքակրթությունների ճարտարապետական խորհրդանիշ: Համալիրում ժամերգություններ եւ ծիսակատարություններ չեն անցկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



