Իտալիան Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ Է հրավիրել G7-ի հանդիպման շրջանակներում
МЕЖДУНАРОДНОЕ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն G7-ի նախարարական հանդիպման շրջանակներում Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ Է հրավիրել Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Քաթարի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ինչպես ճշտվում Է, նիստը կկայանա ապրիլի 11-ի առավոտյան, երբ «յոթնյակի» (ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի) արտաքին գործերի նախարարներին կմիանան մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների նախարները:
G7-ի հանդիպումը ապրիլի 10-ին մեկնարկում Է Լուկկա քաղաքում, եւ, ինչպես սպասվում Է, սիրիական հակամարտության կարգավորման թեման գլխավորը կլինի նրա աշխատանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



