Իտալիան Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ Է հրավիրել G7-ի հանդիպման շրջանակներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն G7-ի նախարարական հանդիպման շրջանակներում Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ Է հրավիրել Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Քաթարի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ինչպես ճշտվում Է, նիստը կկայանա ապրիլի 11-ի առավոտյան, երբ «յոթնյակի» (ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի) արտաքին գործերի նախարարներին կմիանան մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների նախարները:
G7-ի հանդիպումը ապրիլի 10-ին մեկնարկում Է Լուկկա քաղաքում, եւ, ինչպես սպասվում Է, սիրիական հակամարտության կարգավորման թեման գլխավորը կլինի նրա աշխատանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



