Ինյեստա. Մալագայից կրած պարտության մեջ իմաստ չկա մեղադրել մրցավարներին
СПОРТ«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Մալագայից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է տպավորություններով.
«Շատ ցավալի է, մենք հիանալի հնարավորություն կորցրինք չեմպիոնական տիտղոսը նվաճելու մեր շանսերը մեծացնելու համար:
Հուսով եմ՝ շանսեր դեռ կլինեն, բայց հիմա չեմպիոն դառնալն ավելի դժվար կլինի: Մենք լավ խաղացինք, բայց երբեմն ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես՝ պետք է: «Մալագան» օգտվեց մեր սխալներից և հաղթեց:
Ես այն մարդկանցից եմ, որոնք մտածում են, որ մրցավարների մասին խոսակցությունները ոչնչի չեն հանգեցնի: Հեշտ չէ որոշում կայացնելը, այնպես որ իմաստ չկա մեղադրել մրցավարներին: Մենք պետք է հետևություններ անենք, իսկ հետո մոռանանք այս խաղի մասին»,- ասել է Ինյեստան «Sport.es»-ին տված հարցազրույցում:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



