Ինյեստա. Մալագայից կրած պարտության մեջ իմաստ չկա մեղադրել մրցավարներին
SPORT«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Մալագայից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է տպավորություններով.
«Շատ ցավալի է, մենք հիանալի հնարավորություն կորցրինք չեմպիոնական տիտղոսը նվաճելու մեր շանսերը մեծացնելու համար:
Հուսով եմ՝ շանսեր դեռ կլինեն, բայց հիմա չեմպիոն դառնալն ավելի դժվար կլինի: Մենք լավ խաղացինք, բայց երբեմն ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես՝ պետք է: «Մալագան» օգտվեց մեր սխալներից և հաղթեց:
Ես այն մարդկանցից եմ, որոնք մտածում են, որ մրցավարների մասին խոսակցությունները ոչնչի չեն հանգեցնի: Հեշտ չէ որոշում կայացնելը, այնպես որ իմաստ չկա մեղադրել մրցավարներին: Մենք պետք է հետևություններ անենք, իսկ հետո մոռանանք այս խաղի մասին»,- ասել է Ինյեստան «Sport.es»-ին տված հարցազրույցում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



