Շվեդիայում 30 երիտասարդ հարձակվել է ոստիկանական պարեկի վրա
МЕЖДУНАРОДНОЕՇվեդական Գյոտեբորգ քաղաքում 30 մարդուց կազմված խումբը հարձակվել է ոստիկանական պարեկի վրա: Այս մասին հայտնում է Expressen-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն` երիտասարդները սկսել են մոտակայքում գտնվող շինարարական հրապարակից հավաքած քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Դրանից բացի, նրանք ոստիկանների վրա բենզինով պայթուցիկներ են նետել:
Կայքը գրում է, որ ոստիկաններից մեկը տուժել է կրծքի հատվածում քարով հարված ստանալու հետևաքնով: Պարեկային ոստիկանները օգնություն են կանչել, այդ թվում` ոստիկանական ուղղաթիռ:
Ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆան Գուստաֆսոնի խոսքով` հարձակման մասնակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել, քանի որ բոլոր երիտասարդները թաքցրել են իրենց դեմքերը:
Նշվում է, որ հարձակման պատճառները դեռևս անհայտ են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



