Շվեդիայում 30 երիտասարդ հարձակվել է ոստիկանական պարեկի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդական Գյոտեբորգ քաղաքում 30 մարդուց կազմված խումբը հարձակվել է ոստիկանական պարեկի վրա: Այս մասին հայտնում է Expressen-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն` երիտասարդները սկսել են մոտակայքում գտնվող շինարարական հրապարակից հավաքած քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Դրանից բացի, նրանք ոստիկանների վրա բենզինով պայթուցիկներ են նետել:
Կայքը գրում է, որ ոստիկաններից մեկը տուժել է կրծքի հատվածում քարով հարված ստանալու հետևաքնով: Պարեկային ոստիկանները օգնություն են կանչել, այդ թվում` ոստիկանական ուղղաթիռ:
Ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆան Գուստաֆսոնի խոսքով` հարձակման մասնակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել, քանի որ բոլոր երիտասարդները թաքցրել են իրենց դեմքերը:
Նշվում է, որ հարձակման պատճառները դեռևս անհայտ են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



